«Արսենալը» սպասում է Վլախովիչի պատասխանին
«Արսենալը» դեռևս սպասում է «Ֆիորենտինայի» հարձակվող Դուշան Վլախովիչի տրանսֆերի վերաբերյալ իր առաջարկին, հայտնում է La Repubblica-ն։
«Զինագործները» ձմեռային պատուհանի համար իրենց գլխավոր նպատակն են դարձրել սերբ ֆուտբոլիստին և պատրաստ են համբերատար լինել։
Ընդգծենք, որ Վլախովիչի ծառայություններով հետաքրքրված են եվրոպական մի շարք գրանդ ակումբներ, սակայն վերջին շրջանում լոնդոնյան թիմի հետ բանակցությունները ցույց են տալիս, որ ֆուտբոլիստի Լոնդոն տեղափոխվելն ավելի հավանական է դառնում։