Գատուզոն կարող է գլխավորել իտալական հերթական ակումբը
«Ջենոան» շարունակում է բանակցությունները թիմի գլխավոր մարզչի պաշտոնի թեկնածուների հետ։
Ակումբի ղեկավարությունը հետաքրքրված է Միլանի և Նապոլիի նախկին մարզիչ Ջենարո Գատուզոյին հրավիրելու հարցում, հայտնում է Tuttosport-ը։
Գատուզոն առանց աշխատանքի է անցած մայիսից, երբ հեռացավ «Նապոլիից»: Նա նեապոլցիների հետ 2019/20 մրցաշրջանում հաղթել է Իտալիայի գավաթը։