«Բարսելոնա»-ն պատրաստ է վարձավճարով բաց թողնել Դեմբելեին
«Բարսելոնան» ցանկանում է ազատվել վինգեր Ուսման Դեմբելեից, ով չի արձագանքում ակումբի առաջարկին երկարաձգելու պայմանագիրը։ Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, կատալոնացիների ղեկավարությունը գիտի, որ ֆրանսիացին ձմռանը չի համաձայնի լիարժեք տրանսֆերի։
Այդ իսկ պատճառով «Բարսան» ակումբ է փնտրում, որը Դեմբելեին վարձավճարով կվերցնի մինչև մրցաշրջանի ավարտը:
Առնվազն երկու ակումբ կա, որոնք ցանկանում են վարձակալել Դեմբելեին մինչև մրցաշրջանի ավարտը։ Նշվում է, որ ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն կա Բունդեսլիգայում: Այսօր տեղեկություններ կային, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է հունվարին ձեռք բերել Դեմբելեին, եթե «Բարսան» նրան անվճար բաց թողնի: Հիշեցնենք, որ ֆրանսիացին չի ընդգրկվել «Ատլետիկի» հետ Իսպանիայի գավաթի խաղարկության առաջիկա հանդիպման հայտացուցակում։