ԱՄՆ-ն առաջիկա օրերին կարող է հայտարարել Ուկրաինայից դիվանագետների ընտանիքների պարտադիր տարհանման մասին.Bloomberg
ԱՄՆ Պետդեպարտամենտն առաջիկա օրերին կարող է հայտարարել Ուկրաինայից դիվանագետների ընտանիքների պարտադիր տարհանման մասին, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Նրանք նշում են, որ որոշումը դեռ կայացված չէ։
Տարհանման որոշումը չի նշանակի ԱՄՆ-ի վստահության անկում դեպի Ուկրաինան՝ Ռուսաստանի հարձակման ժամանակ, այլ պարզապես արտացոլում է իրադարձությունների հնարավոր ընթացքի նախապատրաստությունը, ասել է Bloomberg-ի աղբյուրը: Սպիտակ տան ներկայացուցիչը գործակալությանը բացատրել է, որ խոսքը գնում է սովորական պլանավորման մասին՝ իրավիճակի վատթարացման դեպքում։ Նա հավելել է, որ Ուկրաինան արդեն մտել է նախազգուշացման ամենաբարձր մակարդակը՝ կապված կորոնավիրուսի տարածման հետ։
Ենթադրվում է, որ ԵՄ անդամ երկրների դեսպանատները մշակել են իրենց ծրագրերը, սակայն դիվանագետների հարազատներին տարհանելու համար քայլեր չեն ձեռնարկվում, ասել է գործակալության աղբյուրը եվրոպական դիվանագիտական շրջանակներում։ Ավելի վաղ The New York Times-ը հայտնել էր, որ Ռուսաստանը դուրս է բերում իր դիվանագետներին և նրանց ընտանիքներին Ուկրաինայում հյուպատոսարաններից:
Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին խոսել է նման ծրագրերի իրազեկության մասին։ ՌԴ ԱԳՆ-ն պնդում է, որ Կիևում դեսպանատունն աշխատում է բնականոն հունով։