Ավիահարվածներ Եմենում. կա 70 զոհ և 138 վիրավոր
Եմենում Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիայի օդային հարվածների հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել՝ Եմենում թագավորության հետ սահմանի մոտ գտնվող Սաադա քաղաքի բանտում: Այս մասին հայտարարել է Haber Global-ը՝ հղում անելով Սաադա նահանգի իշխանություններին։
Նախնական տվյալներով՝ զոհվել է 70 մարդ, վիրավորվել՝ 138-ը։ Նահանգի իշխանությունները դիմել են բնակչությանը` պահանջելով արյուն հանձնել բանտի ռմբակոծության հետևանքով վիրավորների համար։
Եմենում 2014 թվականի օգոստոսից ի վեր ռազմական գործողությունները շարունակվում են նախագահ Աբդ Ռաբբու Մանսուր Հադիի շուրջ գտնվող կառավարական զորքերի և հյուսիսային Եմենը վերահսկող հուսիթների միջև: