Ֆինլանդիայում փոթորկի պատճառով 6 հազար տուն հոսանքազրկվել է
Փոթորկի պատճառով Ֆինլանդիայի կենտրոնական շրջաններում գրեթե 6 հազար տուն հոսանքազրկվել է: Հաղորդում է gazeta.ru-ն:
Էլեկտրական հոսանքի խափանումներ արձանագրվել են 50 շրջաններում:
Վաղ առավոտյան էլեկտրական էներգիա չի եղել նաև երկրի հարավարևմտյան հատվածում:
Հաղորդվում է, որ Ստաֆան փոթորիկը Ֆինլանդիա է հասել Շվեդիայից: