Ռոստովում տեղի ունեցած վթարի զոհերի թիվը հասել է 3-ի
Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, ժամը 06.49-ին ՌԴ ԱԻՆ ՃԿԱԿ-ից տեղեկություն է ստացվել, որ ժամը 01.51-ին Դոնի-Ռոստովի տարածաշրջանի Սալսկ-Պրոլետարսկ տեղական նշանակության ավտոճանապարհի 0.5 կմ-ին՝ Մանիչստրոյ գյուղի (բնակավայրի) մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար:
ԱԳՆ-ի հաղորդմամբ` Ռոստովում տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվել են
1) Սարգիս Սամվելի Խաչատրյան 02.11.1991
2) Ստեփան Ռոբերտի Կոստանյան 13.07.1970
3) Էդգար Ալբերտի Պետրոսյան 12.06.1985
Ս.Խաչատրյանը և Ս.Կոստանյանը ՀՀ քաղաքացի են, է.Պետրոսյանի քաղաքացիությունը ճշտվում է։