Մյանմանում փլուզման հետևանքով ավելի քան 50 մարդ է մահացել
Ավելի քան 50 մարդ զոհ է գնացել Մյանմանի հյուսիսային Կաչին նահանգի նեֆրիտի արդյունահանման հանքի փլուզման հետևանքով: Հաղորդում է Interfx.ru-ն:
Փրկարարական աշխատանքներն սկսվել են այսօր առավոտյան, 5 մարդու դի է հայտնաբերվել, մոտ 50 մարդ համարվում է անհետ կորած:
2015թ-ի նոյեմբերին, նույն շրջանում կրկին փլուզում էր տեղի ունեցել, որը խլել էր 115 մարդու կյանք: Փլուզումների պատճառը հիմնականում հանքից հանված ապարների հսկա կուտակումներն են:
Ոչ պաշտոնական տվյալների համաձայն, Մյանմանի հյուսիսում արդյունահանվում է համաշխարհային նեֆրիտի 90 տոկոսը, որն առանձնանում է բարձր որակով: