Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Գլենդեյլում սպանել են ծնունդով երևանցի տղամարդու․ կասկածյալին ազատ են արձակել կալանքից
Քաղաքականություն

Վստահ եմ՝ ճիշտ աշխատելու դեպքում բոլոր ընտրազանգվածների համար արժանապատվությունը կարող է լինել փոխզիջման հիմքը. Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր» խումբը ներկայացնում է Վահե Հովհաննիսյանի հոդվածը․

««Նոր Հայաստանի» էջը պետք է հնարավորինս արագ փակվի. դա ստի, պարտության, աղետի էջն է։ Դրանից հետո սկսվելու է իրական կյանքը։

Ինչո՞ւ չի վիրավորվում հայը

Մենք հունիսի ընտրություններով ստիպել ենք աշխարհին մեզ չհարգել։ Այդ վիճակը ինչ-որ կերպ և որքան հնարավոր է արագ մենք պետք է սրբագրենք։

Մեր հասարակությունը շատ հեշտ է ընդունում Ալիևի ստորացումները։ Բայց խնդիրն այն է, որ, անկախ Ալիևից, մենք արդեն համակերպվել ենք ներքին ստորացման ալիքին։

Ալիևի ստորացումներից զատ՝ մենք հանդուրժում ենք թարմ Եռաբլուրի ու կորսված հայրենիքի պայմաններում իշխանության քեֆերը, դիսկոտեկները, անհոգ կյանքը, ամեն ինչ տապալածի ցինիզմը։ Այդ ամենով հանդերձ՝ մենք նորից ընտրում ենք նրանց։ Մենք, որպես քաղաքացի, չենք վիրավորվում վիճարկելի IQ-ով պաշտոնյաների գոյությունից։ Մենք որպես ազգ չենք վիրավորվում, և սա ավելի´ վտանգավոր է, քան՝ Ալիևի հոխորտանքը։

Հասարակությունների համար վիրավորվելու ունակությունը շատ կարևոր հատկանիշ է։ Հենց լուծեցինք ներքին արժանապատվության խնդիրը՝ Ալիևը ձայնը կտրելու է։

Մեր ժողովրդի պատմության նոր փուլը, վերածննդի փուլը կարող է սկսվել միայն արժանապատվության հեղափոխությամբ՝ անհատական և ազգային։ Արժանապատվությունը ներհասարակական նոր կոնսենսուսի թեման պետք է դառնա։ Մենք կարող ենք ունենալ տարբեր կարծիքներ ու տարբեր հայացքներ, բայց մենք պետք է արժանապատվություն ունենանք։

Երբ Նիկոլը կառավարության նիստում ասում է. «Երրորդ Հանրապետության պատմության ընթացքում սա առաջին դեպքն է...» պետք է սա յուրաքանչյուրի արժանապատվությունը խոցի, որովհետև եթե կա բան, որ Երրորդ Հանրապետության պատմության ընթացքում իրոք առաջին անգամ է, դա այս ծավալի Եռաբլուրն է, թշնամու զորքի մուտքը Հայաստանի սահմաններից ներս և Արցախի կորուստը։ Մնացածը հեքիաթ է։

Արժանապատվությունն ու հեռանկարը տեխնոլոգիապես այն պարզ գաղափարներն են, որոնք կարող են դրվել միջընտրազանգվածային երկխոսության հիմքում՝ վարակելով հասարակությանը։ Անկախ բնակության վայրից, սեռից, տարիքից, սոցիալական վիճակից՝ բոլորին կարող է միավորել արժանապատվության գաղափարը։ Վարակենք հայ հասարակությանն արժանապատվության գաղափարով։ Ներքին և արտաքին անարժանապատվության մթնոլորտը պետք է ջարդել։ Ոչ ոք իրավունք չունի վիրավորելու մեր ազգային և անհատական արժանապատվությունը։ Ներքին ու արտաքին անարժանապատվության ալիքները մեկը մյուսին պայմանավորող են, մեկը մյուսից են ստանում կենսական էներգիա։ Մենք լուրջ ազգ ենք, աշխարհում որևէ մեկից վատը չենք, և ոչ ոք ներսում՝ իր տեսակի գոյությամբ և դրսում՝ իր անսպասելի հաջողության դոզայի տակ, իրավունք չունի և չի կարող անպատասխան վիրավորել մեզ՝ մեր անցած, ներկա և գալիք սերունդների արժանապատվությունը։

Կասկածելի մեղսունակությամբ նախարարների և պաշտոնյաների գոյությունը վիրավորական է, Նիկոլի չհեռանալը վիրավորական է, շաբաթը մեկ Ալիևից սպառնալիքներ լսելը վիրավորական է...

Մի բան բայց պետք է հստակ գիտակցել. արժանապատվության վերելքը պահաջելու է աշխատանք, և այդ արժանապատվության պոռթկումը հենց այնպես չի լինելու, մանավանդ՝ այսքան ուշացումով։ Բայց հենց կայծը բռնեց՝ վերելքի դեմն առնել չի լինի։ Աշխատանքը կարող է լինել բարդ, ժամանակ առ ժամանակ հուսահատեցնող, բայց այն կլինի շատ ավելի ազնիվ, քան հեռուներում՝ ռուսաստաններում ու ամերիկաներում վախվորած ապրելը, կամ՝ Երևանի ռեստորաններում ու տներում իրականությունից թաքնվելը։

Վստահ եմ՝ ճիշտ աշխատելու դեպքում բոլոր ընտրազանգվածների համար արժանապատվությունը կարող է լինել փոխզիջման հիմքը։ Արժանապատվությունը չի ենթադրում լինել սրա կամ նրա կողմնակիցը կամ ընդունել-չընդունել որևէ մեկին։

Արժանապատվությունը ուղղակի պահանջում է մերժել անարժանապատվությունը»։