Lայվ ռեժիմում ականատես դարձանք Ալենի «կյանքի ամենակարևոր իրադարձությանը»». Սուրենյանց
Թրամփը կասեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրենքի կիրառումը
Քաղաքագետը՝ Իրանի «Պատրաստվեք պատերազմի» հայտարարության մասինՌուսական բանակը վաղ առավոտից ռմբակոծում է ամբողջ ՈւկրաինանՀամաձայնության ենք հասել՝ հայ ուսանողները գնալու են Թուրքիա սովորելու, թուրքերը՝ Հայաստան սովորելու․ Վահագն ԱլեքսանյանԱդրբեջանը Եվրոպայի վեց երկրում Հայաստանից ականապատ տարածքների քարտեզները պահանջող ակցիաներ է անցկացվելԱլեն Սիմոնյանն ու կինը՝ Անելյա Գուբրյանը, հանդիպել են Պլասիդո Դոմինգոյին. Սիմոնյանը տեղադրել է համատեղ լուսանկարներ
Արծվաշենը եւ Տիգրանաշենը երկուսն էլ մերն են... քարտեզագետ
Կներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ»Վաղարշակ Մատիկյանի թոշակառու հայրը 4 անշարժ գույք ու մեքենա է հայտարարագրել. «Հրապարակ»Պլասիդո Դոմինգոն երևանյան տոնական համերգից հրապարակումներ է արել ֆեյսբուքյան իր էջումՈ՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ի նորընտիր պատգամավոր Լուսինե Ավետիսյանը․ «Ժողովուրդ»Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի «դաբրոյին» է սպասում. «ՀրապարակԶբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. Ինչ պահանջ է Ալիևը դրել Փաշինյանի առաջ՝ Թուրքմենստանում. «Հրապարակ» Կոռուպցիոն սկանդալային «արու» ՔՊ-ականը կրկին ուզում է համյանքապետ դառնալ․ «Ժողովուրդ» Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն. «Հրապարակ»Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Ղալումյանները կրկին գործի են անցել․ Իջևանում փորձում են ապահովել Արթուր Ճաղարյանի հաղթանակը․ «Ժողովուրդ»Ուկրաինայում ձերբակալվել է քաղաքացիական հագուստով հինգ զինծառայողի uպանության մեջ կասկածվող ռուսաստանցին ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել. «Հրապարակ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ. «Հրապարակ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային է
Մամուլ

Մինչև չփոխվեն ընտրողները՝ չի փոխվի նաևւ խորհրդարանը. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնրոդողը գրում է․

«Բրեժնեւյան շրջանում մի անեկդոտ կար, որը խորհրդային եւ ամերիկացի քարոզիչների երկխոսություն էր: Ամերիկացին խոսում է քաղաքական հետապնդումների, մարազմի մեջ գտնվող Քաղբյուրոյի, երշիկի հերթերի մասին եւ այլն: Բոլոր մեղադրանքներին կոմունիստական գաղափարախոսի պատասխանն էր՝ «իսկ ձեզ մոտ նեգրերին են սպանում»: Պարզ է, որ խնդրի հետ կապ չունեցող «հակափաստարկը» հռետորական հայտնի հնարք է, բայց երբեմն այն զավեշտի է վերածվում: Պատգամավոր Արթուր Ղազինյանը հարցնում է վարչապետին՝ պատրա՞ստ է նա արդյոք ԱԺ ամբիոնից այսօր հայտարարել, որ Արցախը հայկական հող է:

Դա էր հարցի իմաստը, չի կարելի ասել, որ այդ հարցը տեղին չէր. Փաշինյանի դեկտեմբերի 24-ի հարցազրույցից հետո կարող է տպավորություն ստեղծվել, որ, ըստ վարչապետի, բացի Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելուց, ուրիշ այլ տարբերակ չկա:

Վարչապետը, փոխանակ պատասխանի այդ հարցին, ակնարկում է ԵՊՀ «ֆակուլտետներից մեկում» կաշառակերության մասին: Բանավեճի այդ ոճն ինձ հոգեհարազատ չէ անգամ լրագրության, հրապարակախոսության մեջ, իսկ քաղաքական գործիչներին, առավել եւս՝ պետության առաջին դեմքին, դա, մեղմ ասած, հարիր չէ: Բայց նման մանր, անմակարդակ, անբովանդակ բանավեճը հատուկ է Ազգային ժողովի այս կազմին:

Ընդդիմադիր պատգամավորը ԱԳ նախարարին դիմելուց օգտագործում է «Օմեգա» ծածկանունը՝ Արարատ Միրզոյանին վիրավորելու համար, վերջինս էլ հակադարձում է «Նարիմանով» ծածկանունով՝ ակնարկելով Սերժ Սարգսյանին: Հարցի եւ պատասխանի բովանդակության հետ դա որեւէ կապ չուներ: ՔՊ-ական պատգամավորն իր փաստարկները կառուցում է ընդդիմադիր պատգամավորի ազգանվան վրա՝ Ստամբուլյան:

Ընդ որում, Երեւան-Ստամբուլ չվերթը երկու կողմերից ընկալվում է որպես «կոմպրոմատ»՝ չնայած այն բացվել էր 1995 թվականին եւ ընդհատվել էր 2019-ին. հուսով եմ, կվերաբացվի՝ դրա մեջ ոչ մի «ապազգային» բան չկա: Նման՝ սարսափելի ցածր, պրիմիտիվ մտավոր մակարդակն իսկապես «աննախադեպ է» հայկական պառլամենտարիզմի 30 տարվա պատմության մեջ:

Եվ ես դրան այլ բացատրություն չունեմ, քան մեր ընտրողների համապատասխան մակարդակը: Պատգամավորներն անում են այն, ինչ իրենցից սպասում են ընտրողները: Նրանք շատ ուրախանում են, յոթերորդ երկնքում են հայտնվում, երբ, ասենք, վարչապետը, ըստ էության, չպատասխանելով հարցերին, անում է այն, ինչն իր մոտ լավ է ստացվում՝ որեւէ ընդդիմադրի «շշում է»:

«Բա ճիշտ ա անում, սրանք ո՞վ դառան, որ հարց տան, 30 տարի էս երկիրը թալանել են»,- էքստազի մեջ է ընկնում «ժողովուրդը»: Նույնպիսի հրճվանք են ապրում «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրողները, երբ նրանք լսում են կամ կարդում են «Օմեգա Արո» արտահայտությունը: Այնպես որ՝ ամեն ինչ տեղի է ունենում ժողովրդավարական նորմերին համապատասխան:

Մինչեւ չփոխվեն ընտրողները՝ չի փոխվի նաեւ խորհրդարանը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։