Փառք ու պատիվ մեր իշխանություններին, որ մինչև այսօր ոչ մի հեռուստատեսություն չի փակել. Հակոբ Մովսես` ՀՌՀ թեկնածու
Ազգային ժողովը քննարկում է ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամների թափուր տեղերի համար թեկնածուների հարցը:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը ՀՌՀ թեկնածու Հակոբ Հակոբյանից հետաքրքրվեց՝ եթե, օրինակ, հեռուստաալիքների դեմ պետությունը փորձի բռնաճնշում իրականացնել ու այս կամ այն պատրվակն օգտագործելով՝ փորձի կասեցնել լիցենզիան կամ հեռարձակումը, ո՞րն է լինելու Հակոբյանի դիրքորոշումն ու որ դեպքում կողմ կլինի եթերի դադարեցմանը:
Հակոբ Մովսես Հակոբյանն էլ հայտարարեց, թե ինքը քաղաքական նպատակով որևէ հեռուստաալիք փակելուն միանգամայն դեմ է:
«Փառք ու պատիվ մեր իշխանություններին, որ մինչև այսօր ոչ մի հեռուստատեսություն չի փակել, ինչպես փակվել է սրանից առաջ: Ես կարծում եմ՝ մեր իշխանություններն այնքան խոհեմություն կունենան, որ կշարունակեն այդ գիծը», - ասաց նա: