Ադրբեջանն ու Թուրքիան 1 միլիարդ եվրոյի գործարք են կնքել
Ադրբեջանն ու Թուրքիան մոտ են 1 միլիարդ եվրոյի արժույթի փոխանակման գործարքի կնքմանը։ Այս մասին գրում է Middle East Eye-ը՝ վկայակոչելով Թուրքիայի երկու բարձրաստիճան պաշտոնյաների։
Աղբյուրները նշում են, որ նման համաձայնագիրը կօգնի Անկարային ավելացնել Թուրքիայի Կենտրոնական բանկի պահուստները։
«Գործարքը գրեթե ավարտված է։ Մնում է միայն ժամանակ պահանջող բյուրոկրատական խնդիրները կարգավորել»,- ասել է թուրք բարձրաստիճան պաշտոնյան։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիան ԱՄԷ-ի հետ կնքել էր 5 միլիարդ դոլարի գործարք՝ երկրում արժութային ճգնաժամի ֆոնին: