Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Գլենդեյլում սպանել են ծնունդով երևանցի տղամարդու․ կասկածյալին ազատ են արձակել կալանքից
Քաղաքականություն

50-60 տարի առաջ անհնար կթվար, որ անհայտ քաղաքական գործիչը կարող է մոտ երեք ամսում դառնալ երկրի առաջնորդ. Արմեն Սարգսյան

Հնարավոր է՝ 50 կամ 60 տարի առաջ անհնար թվար պատկերացնել, որ հանրությանն անհայտ քաղաքական գործիչը կարող էր շատ արագ հայտնի դառնալ և մոտ երեք ամսում դառնալ երկրի առաջնորդ: Այս մասին, Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի ընթացքում Sky News Arabia հեռուստաընկերությանը տված բացառիկ հարցազրույցում նշել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը:

Sky News Arabia - Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի մասնակցությունը Դուբայի «Էքսպո 2020»-ին: Արդյո՞ք այն արտացոլում է Հայաստանի էթնիկական հատկանիշները և զարգացող տեխնոլոգիական ձգտումները:


Թույլ տվեք սկսել՝ ներկայացնելով իմ գնահատանքի խոսքերը «Էքսպո 2020»-ի և Աբու Դաբիի կայունության շաբաթին նվիրված համաժողովի վերաբերյալ: Կարծում եմ՝ այստեղ հիանալի մթնոլորտ եք ձևավորել: Սա լավ հարթակ է ոչ միայն բոլոր նրանց համար, ովքեր ապրում են այստեղ՝ Էմիրություններում, այլ նաև՝ միջազգային երիտասարդության համար, ովքեր կարող են գալ և տեսնել:

Մինչ այսօր ես անցել եմ կյանքի չորս փուլով. առաջին փուլում գիտնական, ֆիզիկոս, մաթեմատիկոս էի: Երկրորդում դիվանագետ էի, երրորդում՝ ազատ մարդ, բիզնես գործունեություն էի ծավալում, չորրորդում նախագահ եմ և նայում եմ դեպի ապագա: Ես մշտապես կապված եմ եղել գիտության ու տեխնոլոգիաների հետ և տեսնում եմ այս երկրի մեծ աճն այդ ոլորտներում: Կան որոշ կառույցներ, միջավայրեր կամ շնորհանդեսներ, որոնք բնորոշում են այս կամ այն երկիրը, սակայն, ի վերջո, այդ ամենի հիմքում տեխնոլոգիաներն են, որոնք միտված են ապագային: Մեր ապագան տեխնոլոգիապես առաջադեմ աշխարհ կառուցելն է: Պետք է ստեղծենք ապագա, որը կանխատեսելի, կայուն լինի: «Կայուն» բառը, հնարավոր է, շատ իմաստներ ունի: Այն կարող է նշանակել կառուցել մի բան, որը կանխատեսելի է, հստակ է, ինչ-որ բան, որն անորոշության զգացողություն չի առաջացնում: Այսօր մեզ շրջապատող աշխարհն, ըստ էության, այդպիսին է՝ ամենուր առնչվում ես անորոշությանը: Դրա համար կան մի շարք պատճառներ: Որոշ մարդիկ ասում են, որ պատճառը COVID-ն է, ոմանք ասում են՝ COVID-ի պատճառով է աշխարհը փոխվել, ասում են նաև, որ միջազգային կազմակերպությունները ձախողել են կամ ավելի թույլ են դարձել, իսկ որոշ մարդիկ էլ ասում են, որ աշխարհը միաբևեռից դարձել է բազմաբևեռ և այլն:

Այդ հարցին իմ պատասխանը հետևյալն է. աշխարհը փոխվել է, քանի որ այն փոխվել է հիմնովին: Որպես նախկին ֆիզիկոս՝ կարծում եմ, որ այս աշխարհը քվանտային է: Այն այլևս այն դասական աշխարհը չէ, որը մենք գիտեինք նախկինում: Մենք, որպես անհատներ, մեզ դրսևորում ենք քվանտային մասնիկների նման, քանի որ փոխկապակցված ենք: Մենք լույսի արագությամբ ենք հաղորդակցվում, ապրում ենք շատ բարդ աշխարհում, որը նոր է ու քվանտային: Այն փոխում է խաղի կանոնները: Մարդիկ ճանապարհորդում են մեծ ինքնաթիռներով և ժամերով գտնվում են նույն վայրում, շնչում են նույն օդը: Ուստի զարմանալի չէր, որ Չինաստանում հայտնաբերված COVID-ի մեկ դեպքն այդքան արագ տարածվեց, և հաջորդ դեպքը հայտնաբերվեց արդեն Արգենտինայում, և այդպես շարունակ: Այսպիսով՝ COVID-ը փոփոխությունների պատճառը չէ: Աշխարհը փոխվել է, և այդ իսկ պատճառով մենք ունեցանք COVID-ը, հնարավոր է՝ մեկ ուրիշ բան էլ հայտնվի:

Իսկ ո՞րն է լուծումն այս պարագայում: Ինչու՞ ենք հասել այս կետին: Պատճառը գիտական և տեխնոլոգիական առաջընթացն է: Մարդկությունն անցել է առաջին, երկրորդ արդյունաբերական հեղափոխության միջով և սովորել է՝ ինչպես այրել փայտը, ածուխը էներգիա ստանալու համար: Հետո ստեղծեցինք համակարգիչը, որը մեկ այլ հեղափոխություն առաջացրեց: Այսօր ապրում ենք մշտական, հաստատուն հեղափոխության շրջանում: Ես այն անվանում եմ R-evolution, որում R-ն նշանակում է rapid՝ արագ, սրընթաց: Մենք ամեն օր նորարարություններ ենք անում, նոր գաղափարներ ենք մտածում, և այդպիսով աշխարհը շատ արագ և փոխկապակցված է դառնում: Այդ իսկ պատճառով շատ հաճախ նկատում ենք, որ այդ հեղափոխությունները շատ ավելի արագ են տեղի ունենում, քան որոշ ինստիտուտներ կամ մեր վարքագիծը կարողանում են արձագանքել:

Sky News Arabia - Ի՞նչ կարող եք ասել քաղաքականության մասին: Ինչպե՞ս կարող են այս բոլոր փոփոխություններն ազդել քաղաքականության, տարածաշրջանի վրա:

Վերջերս որդուս հետ ավարտեցինք գիտական մի աշխատություն, որը անվանեցինք «Նոր քվանտային աշխարհ»: Այն քաղաքականության քվանտային վարքագծի մասին է: 30, 60 կամ 100 տարի առաջ երկրորդական թվացող գործոններն այսօր էական են դառնում, ինչպես նաև այն, թե ինչպիսի քաղաքականություն ես վարում: Հնարավոր է՝ 50 կամ 60 տարի առաջ անհնար թվար պատկերացնել, որ հանրությանն անհայտ քաղաքական գործիչը կարող էր շատ արագ հայտնի դառնալ և մոտ երեք ամսում դառնալ երկրի առաջնորդ: Այսօր արդեն ամբողջ աշխարհում դրա մի շարք օրինակներ կան: Քաղաքականության կողքին մշտապես եղել է զվարճանքը (entertainment). հին Հռոմում կային գլադիատորները.... Մեր օրերում զվարճանքն ու քաղաքականությունը զուգորդվել են, շատ քաղաքական գործիչներ սկսել են քաղաքականությամբ զբաղվել, քանի որ լավ զվարճացնողներ (entertainer) էին: Արդյունքում ստացվում է իրական և զվարճանքի քաղաքականությունների համադրություն: Երբեմն մենք սա նաև անվանում ենք պոպուլիզմ: Այս ամենի հիմքում սրընթաց (R-evolution) հեղափոխությունը, նոր տեխնոլոգիաներն են: Որքան տեխնոլոգիաները զարգանան, այնքան մեզ շրջապատող աշխարհը կփոխվի: Կփոխվեն բիզնեսի կամ քաղաքականության իրականացման, շրջակա միջավայրը պահպանելու կամ այն վնասելու եղանակները: