Մեր նպատակը հարաբերությունների ամբողջական կարգավորումն է. սրանով ուրախ են նաև հայերը. Չավուշօղլու
«Հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպմանը քննարկվել են հարաբերությունների կարգավորման գործընթացի նպատակներն ու դրանից ակնկալիքները։ Այս մասին թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ հաջորդ հանդիպմանը հատուկ ներկայացուցիչները կքննարկեն Ստամբուլ-Երևան օդային հաղորդակցության վերականգնումից հետո հաջորդ քայլերին վերաբերող հարցեր։
«Մեր նպատակը հարաբերությունների ամբողջական կարգավորումն է։ Սրանով ուրախ են նաև հայերը։ Ընթացքում կքննարկվեն հարցեր, թե ինչ քայլեր դեռ կարելի է ձեռնարկել, բացառությամբ կանոնավոր չվերթների մեկնարկի և հատուկ ներկայացուցիչների նշանակման»,- ասել է Չավուշօղլուն։