Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Գլենդեյլում սպանել են ծնունդով երևանցի տղամարդու․ կասկածյալին ազատ են արձակել կալանքից
Քաղաքականություն

Ի՞նչ է գտել խունտան իր սիրելի Թուրքիայում. Արտակ Զաքարյան

Այսօր, Ռուսաստանի և Թուրքիայի շահերը սերտորեն խաչվում են Կենտրոնական Ասիայում, Կովկասում, Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։

«Վերջին տարիներին Անկարայի և Արևմուտքի շահերը, գլոբալ շատ հարցերում, մեղմ ասած չեն համընկնում: 2015թ.-ին սրված ռուս-թուրքական հարաբերությունների արագ կարգավորումից հետո, ընդգծված հակասություններ են ի հայտ եկել ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում: Սակայն Ղրիմի և Ուկրաինայի տարածքային ամբողջականության հարցում, Թուրքիայի պրոուկրաինական դիրքորոշումը` Թուրքիայի նկատմամբ Արևմուտքի վերաբերմունքը մեղմող սակավ հարցերից մեկը: Այս առումով, Անկարան փորձում է վարել բալանսավորված քաղաքականություն: Նա հրաժարվում է ճանաչել Ղրիմի անջատումը Ուկրաինայից, բայց նաև չի միանում Ռուսաստանի դեմ կիրռված արևմտյան սանկցիաներին` փորձելով միջնորդի դեր ստանձնել Կիևի և Մոսկվայի միջև: Դրանում վերջերս ներգրավել է նաև իր կրտսեր վասալին` Ադրբեջանին:

Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ բացառիկ պետություններից է, ում այսօր բոլորովին ձեռնտու չէ ՌԴ-ԱՄՆ կոնֆլիկտի խորացումն ու բախման վտանգը: Թուրքիային այսօր պետք չեն պրոբլեմներ Ռուսաստանի հետ և նոր անխուսափելի խնդիրներ ԱՄՆ-ի հետ: Բացի այդ, ՌԴ-ԱՄՆ հակամարտությունը ազդելու է նաև Սևծովյան տարածաշրջանի վրա, որտեղ Թուրքիան երկար ժամանակ կարողացել է պահել հավասարակշռությունը Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև: Թուրքիան այս հարցում խիստ զգայուն է, քանի որ հակամարտության սրման պարագայում Ռուսաստանը փորձելու է մեծացնել իր ազդեցությունը Սևծովյան ավազանում, այդ թվում նաև Թուրքիայի շահերի հաշվին: Իսկ եթե ճգնաժամը վերածվի ռազմական հակամարտության, ապա Թուրքիան կանգնելու է դժվար ընտրության առջև:

Մի կողմից Թուրքիայի ներգրավումը ՆԱՏՕ-ի և Ուկրաինայի թևում` վտանգի տակ կդնի կարգավորված հարաբերությունները Ռուսաստանի հետ: Մյուս կողմից, չեզոքության պահպանումը հսկայական վնաս կհասցնի ինչպես Ուկրաինայի հետ ծավալված քաղաքական և ռազմա-տնտեսական գործընկերությանը, այնպես էլ ՆԱՏՕ-ում ունեցած իր դիրքերին: Հատկապես, որ 2014թ. Ռուսաստանն արդեն իսկ խլել է Թուրքիայի ռազմածովային ուժերի հեգեմոն դերակատարությունը Սև ծովում:

Բացի այդ, Սիրիայի հյուսիսում թուրքական ներկայության վրա ռազմական ճնշմանը զուգահեռ, ՌԴ-ն կարող է թուլացնել Թուրքիայի ազդեցությունը Կենտրոնական Ասիայում: Նա կարող փակել նաև Հայաստանով անցնելիք թուրք-ադրբեջակական դեռևս չբացված հաղորդակցությունները (տրանսպորտային «միջանցքը»):

Ղազախական ճգնաժամում Ռուսաստանի վերջին կայծակնային միջամտությունը ցույց տվեց, որ Մոսկվան կարող է նաև չեզոքացնել Թուրքիայի ազդեցությունը նախկին ԽՍՀՄ թուրքալեզու երկրներում, եթե անհրաժեշտ լինի:

Մյուս կողմից, ՌԴ-ին ձեռնտու է Թուրքիայի չեզոքությունը և եթե հակամարտությունը սրվի, և ռուսական գազը եվրոպա արտահանելու համար նոր խոչընդոտներ ի հայտ գան («Հյուսիսային հոսք 2»), ապա չի բացառվում, որ Ռուսաստանի նկատմամբ իրենց չեզոքության դիմաց, թուրքերը ստանան ռուսական գազն իրենց տարածքով դեպի եվրոպա արտահանելու հնարավորություն: Դա անշուշտ կմեծացնի Թուրքիայի էներգետիկ դերակատարումը, բայց ավելի կխորացնի ՆԱՏՕ-ի հետ հակասությունները:

Ներկայումս, Թուրքիայի մտահոգությունը կայանում է նրանում, որ իր հյուսիսային սահմաններին աճող ռազմական բախման վտանգը կարող է կանգնեցնել անխուսափելի երկընտրանքի առջև, որոնցից երկուսն էլ վատն են: Իսկ չեզոքության պարագայում` Թուրքիան կվերածվի մեկուսացված պետության, դրանով իսկ զրոյացնելով տարածաշրջանային գերտերություն դառնալու իր վաղեմի երազանքները:

Աշխարհաքաղաքական այս խոշոր խաղերի և ահագնացող վտանգների մեջ, հայության երաշխավորված անվտանգության մասին մտածելն այսօր թիվ մեկ գերխնդիրն է: Դրա փոխարեն, Արցախն ու հայկական շահերն ամբողջությամբ զոհաբերած կապիտուլացված Նիկոլի խունտան, թուրքերին «միջանցք» տալու և Հայոց Ցեղասպանությունը մոռացության մատնելու թեմաներ է քննարկում»։