Մեքսիկայում մահացել է աշխարհի ամենագեր մարդը
Մեքսիկայում մահացել է աշխարհի ամենագեր մարդը: Նա մահացել է Սյուդադ Օբրեգոն քաղաքում: Հարազատների խոսքով, 38-ամյա տղամարդու մահը վրա է հասել կաթվածի և պերիտոնիտի հետևանքով: Մեքսիկացին մինչև վերջրես կշռում էր 444 կգ: Այս մասին հաղորդում է Vesti.ru-ն:
2015թ-ի հոկտեմբերին նրա ստամքոսը վիրահատել էին, որից հետո նա կշռել էր 323 կգ:
2015թ-ի նոյեմբերին Մորենոն ևս մեկ անգամ վիրահատության էր ենթարկվել կապված պերիտոնիտի հետ: Այն ժամանակ տղամարդը հայտարարել էր, որ փոխելու է իր կյանքը:
Բոլոր վիարհատական միջամտություններից հետո նա ինքնուրույն նիհարել էր 30 կգ: