Կիևը պատասխանել է Պուտինին և Զելենսկիին հրավիրելու՝ Էրդողանի գաղափարին
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը դրական է գնահատել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու միջև Թուրքիայում բանակցություններ վարելու գաղափարը։ Նրա կարծիքով՝ այս առաջարկը լավ մտածված է և ունի ներուժ։
«Անկասկած, թուրքական կողմի առաջարկը լավ մտածված է, կա ներուժ: Թուրքիան և նրա նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը հիանալի հասկանում են մեր տարածաշրջանում տիրող իրավիճակը, լավ գիտեն թե՛ ուկրաինացիների, թե՛ ռուսների շարժառիթները։ Եվ դա պարզ է, որ Թուրքիան քաջատեղյակ է իր ռազմավարական շահերից»,- ասել է նա չորեքշաբթի RBC-Ukraine գործակալությանը տված մեկնաբանությունում: Չորեքշաբթի Թուրքիայի ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալինն ասել է, որ Էրդողանը Պուտինին և Զելենսկիին հրավիրել է Թուրքիա` տարաձայնությունները կարգավորելու համար։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով այս առաջարկը, ասել է, որ Մոսկվան միայն կողջունի, եթե թուրք գործընկերները կարողանան Կիևին մղել մինսկյան պայմանավորվածությունների իրականացմանը։