Բայդենը Ռուսաստանին խոստացել է «աղետ»` Ուկրաինայի շուրջ սրման դեպքում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ռուսաստանին խոստացել է «աղետ» Ուկրաինայի շուրջ սրման դեպքում, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Ռուսաստանի համար աղետ կլինի, եթե նրանք շարունակեն նվաճել Ուկրաինան»,- ասել է Բայդենը իր նախագահության առաջին տարեդարձին նվիրված մամուլի ասուլիսում։
Նրա խոսքով՝ «եթե իրենք (ռուսները) դա անեն, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում ստիպված կլինեն մեծ գին վճարել դրա համար»։