Ուկրաինան դժվար թե շուտով անդամակցի ՆԱՏՕ-ին. Ջո Բայդեն
Ուկրաինան դժվար թե շուտով անդամակցի ՆԱՏՕ-ին, հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ Նրա խոսքով, դրա համար պետք է կատարվեն մի շարք պայմաններ.«Մենք ունենք մի շարք միջազգային պայմանագրեր, որ եվրոպական երկրները կարող են միանալ մեզ։ Բայց հավանականությունը, որ Ուկրաինան մոտ ապագայում կմիանա ՆԱՏՕ-ին, այնքան էլ մեծ չէ»,- ասել է Բայդենը, մեջբերում է ՌԲԿ-ն։
Նրա խոսքով՝ դա պայմանավորված է նրանով, որ Ուկրաինան պետք է մեծ աշխատանք կատարի ժողովրդավարության վրա։ Բացի այդ, կազմի մեջ դրա անհապաղ ընդգրկման հարցը պետք է որոշվի քվեարկությամբ, նշել է Սպիտակ տան ղեկավարը։
Ուկրաինա ռուսական հնարավոր «ներխուժման» և ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի դաշնակիցների՝ Սև ծովում զորավարժությունների մասին արևմտյան լրատվամիջոցների հաղորդագրությունների ֆոնին, Մոսկվան Վաշինգտոնին անվտանգության երաշխիքների առաջարկներ է ուղարկել։
Կրեմլը պահանջում է չընդլայնել դաշինքը դեպի արևելք, այդ թվում՝ հրաժարվել ԽՍՀՄ նախկին հանրապետությունների երկրներին ՆԱՏՕ–ի կազմում ընդունվելուց։ Դրանց թվում են Ուկրաինան ու Վրաստանը, հիշեցնում է РБК-ն։ Հունվարի 9-ից 13-ը Ռուսաստանն այս հարցի շուրջ բանակցությունների երեք փուլ է անցկացրել ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի և ԵԱՀԿ-ի հետ։ Սակայն կողմերը չկարողացան պայմանավորվել։