Սիրիայում բանտ դարձած եկեղեցին վերադարձվում է հայերին
Իսլամական պետության ահաբեկիչներից ազատագրված Սիրիայի Ռոժավա շրջանում կրկին վերականգնվում է հանգստությունը: Տեղի իշխանությունների ջանքերով վերականգնվում է հայկական եկեղեցին: Այս մասին գրում է թուրքական demokrathaber.net կայքը:
Եկեղեցին գրավված էր եղել ԻՊ-ի ահաբեկիչների կողմից և օգտագործվել էր որպես բանտ: Քաղաքն ազատագրելուց հետո մաքրվել է նաև եկեղեցին: Տեղի իշխանության ներկայացուցչի խոսքով` քաղաքը պատկանում է այն բոլոր մարդկանց, ովքեր այստեղ ապրել են: Նրանք թուրքմեն ժողովրդի համար դպրոց, իսկ հայերի համար եկեղեցի են վերանորոգելու: Այժմ Հալեպից պետք է երեք հոգի ուղարկեն, որպեսզի սկսեն եկեղեցու վերականգնման աշխատանքները: