Գեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներԱզատությո՛ւն Լևոն Մնացականյանին և բոլոր պատանդառված հայորդիներին. Գառնիկ ԴանիելյանՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը Վրաստանում երկնաքերի շինարարությանը կարող է ներգրավել ադրբեջանական ընկերություններ․ լրատվամիջոցներՀարցաքննվել են ԱԱԾ-ականներ. «Հրապարակ»Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունները պետք է արժանանան ՀՀ իշխանությունների կողմից պատշաճ գնահատականի. Մայր ԱթոռՎեհափառը և արքեպիսկոպոս Ակսիյը քննարկել են հայ և ռուս եկեղեցիների համագործակցությունըՀայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումըՀայաստանում քննարկվել են Գերմանիայի հետ պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարներըԱրփինե Սարգսյանն ու Վրաստանի ՆԳ նախարարը քննարկել են իրավապահ ոլորտում համագործակցության խորացումըԵս գիտեմ՝ ինչպես հաղթել Արման Ծառուկյանին. Մաուրիսիո ՌուֆիԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինՖրանսիայի դեսպանի հետ քննարկվել են գործակցության ընթացքին և հեռանկարներին առնչվող հարցերԼուկաշենկոյի հայտարարության համար հաշիվ կարող է պահանջել նա, ով Արցախը չի հայտարարում Ադրբեջանի մասՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցել միջուկային ծրագրի, այլ ոչ թե Հորմուզի հարցի շուրջԱդրբեջանում ԱՄՆ դեսպանատունն ամփոփել է իր դիվանագետի այցը օկուպացված ԱրցախԴանիայի վարչապետը Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի հետ խաղաղ լուծման հույս ունի3 ոսկե և 6 բրոնզե մեդալ՝ «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարումԿանզասի ազգային գվարդիան և ՀՀ ՊՆ-ն անցկացրել են «Փյունիկ» դասակի սերժանտական վերապատրաստումըԿապանի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
«Մակրոնի կինը նախկինում տղամարդ է եղել»․ այս պնդման համար դատված լրագրողը հաղթել է վերաքննիչ դատարանում
Ապրում ենք մի ժամանակի մեջ, երբ շատ արժեքներ սակարկության առարկա են. վախը մեզ ասում է՝ «Զիջի՛ր», ճնշումը մեզ ասում է՝ «Լռի՛ր», բայց Քրիստոս այլ բան է ասում․ Ռուբեն ՍրբազանՉարենցի փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվիԻջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»Հաջիևի հետ Գանձասար այցելած ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն այցելել է «Մատենադարան», ծանոթացել է հայկական ձեռագրերի հարուստ հավաքածուին և դրանց պատմությանըԽայտառակnւթյnւն է. Մեսրոպ Մանուկյանը` դիվանագետների՝ oկnւպաgված Արցախ այցի մասինԹուրքիան պատրաստ է օպերատիվ կերպով Ստամբուլում անցկացնել Ուկրաինայի շուրջ բանակցություններՁերբակшլվել են ԴԱՀԿ նախկին պաշտոնյաներ և փաստաբանՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների կառավարմանը վերաբերող հարցերԴոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել էԱրտակարգ իրավիճակ՝ Երևանում․ Աջափնյակում խմելու ջուրն անխնա հոսում է առանձնատան նկուղ ու խարխլում այն․ տունը փլուզման շեմին էՌուսական ռազմաբազան մեզ պետք չէ. ՔՊ-ականԶինծառայողների իրավունքների պաշտպանության քայլերը պետք է լինեն գործնականում իրագործելի և չափելի. ՄԻՊԿոտայքում «Mercedes»-ը բախվել է կայանված «Iveco» բեռնատարին. կան վիրովnրներԱդրբեջանն օկուպացված Արցախում նոր դպրոցներ կկառուցի, իսկ Հայաստանում փակվում են գործող դպրոցներըՀաքան Ֆիդանը Բաքվում Բայրամովի հետ կքննարկի հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացըԵթե խաղաղությունն իրական է, ինչո՞ւ է ադրբեջանական զինուժը դեռ Հայաստանի տարածքում. ԱնանյանԲաքվի և Երևանի միջև ամուր խաղաղությունը կամրապնդի կայունությունը տարածաշրջանում. Moody’s գործակալությունԹմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի` օգոստոսի հաշվետվությունըՄեր ձեռագրերում ազատ էջեր չկան». Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ ՀաջիևինԱլեն Սիմոնյանն ընդունել է ԵՄ փաստահավաք առաքելության ներկայացուցիչներինՔՊ-ն Առուշին սպառնացել է բանտային կալանքով. էդգար ՂազարյանԵս ճիշտ հասկացա՞ իշխանության պլանը՝ Տիգրանաշենը hանձնել Ադրբեջանին, ստեղծել նույն անունով բնակավայր ու ասել՝ Տիգրանաշեն անունով բնակավայր կա. ՎարդանյանՎրաստանի Պետական անվտանգության ծառայության ղեկավար Գեկա Գելաձեն հրաժարական է տվելՎաղը կգան, կասեն՝ եկեք Մատենադարանը քանդենք, որովհետև պատերшզմ կլինի. ընդդիմադիր պատգամավորՀաջիևը մանիպուլյացիա է անում, ձեռագրերը 44-օրյայի ժամանակ են տեղափոխվել. Արցախի նախկին նախարարՈւնեմ պատմական հայրենիք, բայց գերադասում եմ իմ այսօրվա հայրենիքը. Սրբուհի ԳալյանԹՐԻՓՓ-ն իրականում կարող է նոր uպառնшլիքներ բերել մեր երկրի գլխին. Մեսրոպ ՄանուկյանԱնկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումների ցանկը
Հասարակություն

Հնարավո՞ր է հանրային տրանսպորտում էլ պատվաստման QR կոդ պահանջեն. ԱՆ փոխնախարարի մեկնաբանությունը (տեսանյութ)

Մի քանի օրից ուժի մեջ է մտնում QR կոդի պահանջը մի շարք վայրերում: Որևէ ազդեցություն գնահատում արվե՞լ է, թե դա ինչպիսի ազդեցություն կունենա տնտեսության, բիզնեսի վրա և ինչո՞վ է պայմանավորված այն, որ դա հենց հիմա է արվում՝ հաշվի առնելով հանգամանքը, որ կորոնավիրուսի հիվանդացության թվերը նվազել են: Նման հարցադրումներով հանդես եկավ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը՝ դրանք ուղղելով ԱՆ փոխնախարար Լենա Նանուշյանին:

Պատասխանելով՝ Նանուշյանը ցավով արձանագրեց, որ նվազ թվերն այլևս չեն պահպանվում, և մեծ արագությամբ աճ է նկատվում, ինչպես Հայաստանում, տարածաշրջանում, այնպես էլ եվրոպական երկրներում՝ կապված կորոնավիրուսային նոր շտամի հետ, որը շատ ավելի արագ է տարածվում: 

«Կարծում ենք, որ այս կարգավորումը ժամանակին է, և այն նպաստելու է քաղաքացիների շրջանում ոչ միայն պատվաստումների ընդհանուր թվաքանակի բարձրացմանը, այլև նպաստելու է ավելի անվտանգ միջավայր ունենալու այն վայրերում, որոնք նշված են նախարարի հրամանում: Ինչ վերաբերում է տնտեսական գնահատականին, ապա մենք տեսնում ենք, որ կորոնավիրուսային հիվանդության տարածումը բոլոր երկրիների տնտեսության վրա ինչպիսի բացասական ազդեցություն է ունենում»:

Արձագանքելով՝ Ղազինյանն արձանագրեց, որ դեռևս չի հանդիպել փաստական հաստատված տվյալների այն մասին, որ մարդիկ, ովքեր ունեն պատվաստում, չեն վարակվում: Նրա հարցը, սակայն, հանրային տրասնպորտին էր վերաբերում:

«Մարդկային կուտակումները շատ ավելի մեծ ու վտանգավոր են հանրային տրանսպորտում: Ցանկի մեջ չկա հանրային տրանսպորտը, որ պետք է մուտք գործեն պատվաստված մարդիկ: Բոլորս ենք տեսել, որ թե՛ Երևանի, թե՛ միջմարզային տրասնպորտում ինչպիսի կուտակում է»,- ասաց Ղազինյանն ու հետաքրքրվեց, թե որն է տրամաբանությունը QR կոդի պահանջ սահմանել, ասենք, սրճարանում, որտեղ սեղաններն իրարից հեռու են շարված և չսահմանել հանրային տրանսպորտում, որտեղ մարդիկ գլուխ գլխի են: 

Նանուշյանը պատասխանեց, որ կառավարությունն ու Առողջապահության նախարարությունն իրականացնում են աստիճանական քայլեր՝ հակազդելու այս պանդեմիայի տարածմանը մեր երկրում:

«Այդ շրջանակներում մենք աստիճաբանար ենք սահմանում կարգավորումները, որպեսզի  մի կողմից պաշտպանենք ավելի շատ բնակչության առողջությունը, մյուս կողմից՝ մեծ ազդեցություն չուենանք տնտեսության զարգացմանը»:

Ինչ վերաբերում է վարակելիությանը, ապա նա շեշտեց, որ պատվաստման առկայությունը անձի մոտ բավականին նվազեցնում է վարակման հավանականությունը: Նա նշեց, որ նոր շտամերի ի հայտ գալու հետ կապված պատվաստման արդյունավետությունն, իհարկե, նվազում է, բայց այն միևնույնն է՝ գործում է, այսինքն՝ այն մարդիկ, ովքեր պատվաստված են, ավելի քիչ են վարակվում, քան այն մարդիկ, ովքեր պատվաստված չեն: 

Խոսելով հանրային տրանսպորտի մասին՝ փոխնախարարը կրկնեց, որ կարգավորումներն աստիճանաբար են իրականացվում և դրանք անընդհատ քննարկման մեջ են. «Մենք գնահատում ենք, որ հանրային տրանսպորտից օգտվող մարդիկ հիմնականում նրանք են, ովքեր գնում են աշխատանքի, կա՛մ մասնակցելու մշակութային կյանքին, կա՛մ այցելում են հանրային սննդի վայրեր և եթե այդ վայրերում սահմանում ենք կարգավորումներ, ապա հանրային տրանսպորտի անվտանգության հարցը, ինչպես նաև դիմակի կրման պարտադիր պահանջը նպաստում է նվազեցնելու վարակի տարածման ռիսկը»,- եզրափակեց Նանուշյանը: 

Մանրամասները՝ տեսանյութում