Ուգո Լյորիսը նոր պայմանագիր կկնքի «Տոտենհեմի» հետ
Ուգո Լյորիսը մոտ է «Տոտենհեմի» հետ պայմանագիրը երկարաձգելուն, հայտնում է football.London-ը:
Այժմ բոլոր կողմերի միջև բանակցություններ են ընթանում, և Անտոնիո Կոնտեն ցանկանում է ֆրանսիացի դարպասապահին առաջիկայում ևս տեսնել թիմում։
Լյորիսը «Տոտենհեմի» կազմում է արդեն գրեթե տասը տարի և ակումբի կազմում մասնակցել է ավելի քան 300 խաղերի: