Ալեքսանդր Լակազետը մերժել է «Նյուքասլի» առաջարկը
«Արսենալի» հարձակվող Ալեքսանդր Լակազետը, ըստ TMW-ի, մերժել է «Նյուքասլի» առաջարկը:
Ֆրանսիացու պայմանագիրը ավարտվում է «Էմիրեյթս» մարզադաշտում, և «Նյուքասլը» նրան շահավետ պայմաններ են ներկայացրել, սակայն ֆրանսիացին չի ցանկացել հայտնվել այդ ակումբում։
Ընդգծենք, որ Լակազետի ծառայություններով հետաքրքրված են եվրոպական մի շարք գրանդ ակումբներ։