«Միլան»-«Սպեցիա» հանդիպման մրցավարն արտասվել է հանդերձարանում
Իտալիայի առաջնության 22-րդ տուրի «Միլան» - «Սպեցիա» (1:2) խաղում մրցավար Մարկո Սերան արտասվել է սխալի պատճառով, հայտնում է Milan News-ը։
Հանդիպման վերջում մրցավարը չհաշվեց «Միլանի» կիսապաշտպան Ժունիոր Մեսիասի գոլը՝ սուլելով կիսապաշտպանի հարվածից առաջ և նշանակելով տուգանային հարված միլանցիների օգտին, չնայած նրան, որ գնդակը մնացել էր նրանց մոտ։ Խաղից հետո Սերրան ներողություն է խնդրել միլանյան թիմի ֆուտբոլիստներից ու արտասվել։
Զլատան Իբրահիմովիչի գլխավորությամբ խաղացողները եկել են հանդերձարան՝ նրան մխիթարելու և աջակցելու։