Թուրքիայում հայտնել են, թե երբ կսկսվեն Ստամբուլ-Երևան չվերթները
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարել է Երևան-Ստամբուլ թռիչքների մեկնարկի ամսաթիվը, հայտնում է Anadolu-ն։
Առաջին թռիչքները նախատեսված են չորեքշաբթի՝ 2022 թվականի փետրվարի 2-ին։
Թուրքիայի տրանսպորտի նախարարությունը հայտնել է նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ ընթացող բանակցությունների մասին։ Նշվում է. որ թուրքական Pegasus ավիաընկերությունը Սաբիհա Գյոքչեն օդանավակայանից թռիչքներ կիրականացնի շաբաթական երեք անգամ։
Հայկական Fly One Armenia ավիաընկերությանը Ստամբուլ-Երևան երեք չվերթ իրականացնելու թույլտվություն է տրվել նաև։
Fly One Armenia չվերթը Ստամբուլի օդանավակայանում վայրէջք կկատարի փետրվարի 2-ին տեղական ժամանակով 19:50-ին, իսկ Pegasus ավիաընկերության չվերթը նույն օրը (ժամը 23:35-ին) Սաբիհա Գյոքչեն օդանավակայանից կմեկնի Երևան: