Ուկրաինայում իրավիճակը շատ-շատ լարված է. Պեսկով
Կիևին զենքի մատակարարումը և արևմտյան երկրների ռազմական զորավարժությունները հանգեցնում են նրան, որ Ուկրաինայում իրավիճակը շատ-շատ լարված է։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ինչ վերաբերում է Ուկրաինայում տիրող լարված իրավիճակին, ապա այն իսկապես շատ, շատ լարված է: Մենք տեսնում ենք այնտեղ զենքի մատակարարում, տեսնում ենք տարբեր զորավարժություններ, տեսնում ենք թռիչքներ ՆԱՏՕ-ի և արևմտաեվրոպական երկրների կողմից: Այս ամենը հանգեցնում է լարվածության Ուկրաինայի շուրջ»,- ասել է նա: