Պատգամավորի ազգանվան բառախաղ, նախարարի կատակներ, այնինչ դեռ երեկ էր, որ ևս երեք լույս երիտասարդի կյանք ընդհատվեց. Իզաբելլա Աբգարյան
Տպավորություն ա, որ ամենացածր կարգի դեղին մամուլը տեղափոխվել ա ԱԺ ու մեզ իր արտադրած էժան, բայց մատչելի կոնտենտով զբաղեցնելու խնդիր ունի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը:
«Պատգամավորի ազգանվան բառախաղ, նախարարի կատակներ, «ագենտը դու ես» ... Սա է նստաշրջանի բովանդակությունը:
Այնինչ դեռ երեկ էր, որ ևս երեք լույս երիտասարդի կյանք ընդհատվեց, դեռ այսօր էլ Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտված է, գերիները դեռ չեն վերադարձվել, աշխարհաքաղաքական կաթսան պայթյունավտանգ աստիճանի եռում է, ինչի հնարավոր հետևանքները կարող են նաև մեզ համար վտանգավոր լինել...
Բայց սա չէ կարևոր: Կարևորը հեշտամարս լեզվի վարժանքներն են, որ տեսարանի պակաս չլինի»: