«Էդ սպիտակ զանգվածի մեջ ինչ զիբիլ ասես կա ու ոչ թե խանութում պետք է յառլիկ դնեն, մակնշման պայմանը պետք է կիրառվի արտադրողի վրա». Խաչատրյան (տեսանյութ)
Պարոն Քերոբյան, կանխատեսելը մի բան է, իսկ խոստանալը` այլ։ Իր ելույթի ժամանակ այսպես դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին` արձագանքելով նրա դիտարկմանը, թե ինչո՞ւ են միայն իրեն հարցնում, թե ինչու չապահովվեց տնտեսական աճ և ինչու չեն դիմում նաև ԿԲ֊ին ու այն կառույցներին, որոնք տնտեսական աճ են կանխատեսել։
Ինչ վերաբերվում է քննարկվող նախագծի հետ կապված սննդի բնական հավելումներին, ապա Խաչատրյանն իր հարցն ուղղեց ցեկուցողին. «Եթե պանիրը պարունակում է պալմայի յուղ, որը օրգանական սերտիֆիկացիա ունի` կարո՞ղ ենք համարել էկոլոգիապես մաքուր, թե՞ ոչ»:
Նա նկատեց, որ հստակ պետք է ամրագրել և հասկանալ, որ մակնշման պայմանը պետք է կիրառվի արտադրողի վրա:
«Էդ սպիտակ զանգվածի մեջ ինչ զիբիլ ասես կա ու ոչ թե խանութում պետք է յառլիկ դնեն, մակնշման պայմանը պետք է կիրառվի արտադրողի վրա»,- ասաց Խաչատրյանը: