Ստամբուլյա՞ն․․․ Ստամբու՞լ․․․ լա՛վ է, ոշշ մի բան. ԱԺ դահլիճից ծափահարեցին Ծովինար Վարդանյանի ծամածռությանը (տեսանյութ)
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը շտապեց ամբիոնի մոտ՝ պատասխանելու «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արեգնազ Մանուկյանին և Հռիփսիմե Ստամբուլյանին:
Դիմելով Արեգնազ Մանուկյանին՝ նա կրկնեց Ռուբեն Ռուբինյանի «հնարքը»՝ իբրև թե նրա ազգանունը լավ չէր հիշում: Հետո, ի պատասխան Մանուկյանի հիշեցման, որ Էկոնոմիկայի նախարար Քերոբյանը երկնիշ տնտեսական ոճ էր խոստացել, բայց նրա խոստումը չէր կատարվել, Վարդանյանը հակափաստարկ չունենալով՝ հիշեցրեց, որ նրանց քաղաքական թիմի անդամներից ոմանք ասել են, որ եթե ՔՊ կուսակցությունը ընտրություններում հաղթի, մենք կարտագաղթենք:
Դիմելով Հռիփսիմե Ստամբուլյանին՝ նա, ծամածռելով դեմքը, ասաց. «Ստամբուլյա՞ն.. Ստամբուլ, լա՛վ է, ոշ մի բան»: Դահլիճից հետևեցին ծափահարություններ: