Վարչապետից հետո հրաժարական է տալու Թբիլիսիի քաղաքապետը
Վրացական ԶԼՄ-ներում շրջանառվում է տեղեկատվություն, որ վարչապետից հետո հրաժարական կտա Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիան։ «Պիրվելի ռադիոն» հայտնել է` անկախ այն բանից, որ Նարմանիան այդ խոսակցություններն ուղղակի շշուկներ է անվանում, բայց որոշումը ոչ պաշտոնապես հաստատել են իշխող կոալիցիայի ղեկավարությունում։
Հաղորդվում է, որ Նարմանիայի հրաժարականի մասին որոշումն ընդունվել է մի քանի օր առաջ, սակայն որոշման հրապարակումը հետաձգվել է, քանի որ վարչապետը անակնկալ հրաժարական է տվել: Նշվում է, որ իշխող շրջանակներում դժգոհություն կա՝ կապված քաղաքապետի աշխատանքի հետ, իսկ կոալիցիայի դե ֆակտո առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին արդեն վաղուց է դժգոհություն արտահայտում։
Թբիլիսիի քաղաքապետի հրաժարականի դեպքում նրա պարտականությունները կկատարի առաջին փոխքաղաքապետ Լաշա Աբաշիձեն։ Հրաժարականից հետո 60 օրում պետք է անցկացվեն արտահերթ ընտրություններ։