Եվրոպան պետք է ուժեղացնի իր պաշտպանական ներուժը. Ստոլտենբերգ
«Եվրոպական պաշտպանական կարողությունները պետք է ուժեղացվեն, այդ թվում՝ ավելի մրցունակ պաշտպանական արդյունաբերության միջոցով»:
Նման կարծիք է հայտնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ Եվրոպան պետք է ուժեղացնի իր պաշտպանական ներուժը, բարձրացնի ինքնաթիռների ու նավերի մարտունակությունը։