Իսրայելի նախագահը կայցելի Թուրքիա. Էրդողան
«Իսրայելի նախագահ Յիցհակ Հերցոգը շուտով կայցելի Թուրքիա»: Այս մասին լրագրողներին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը։
Նա նաև նշել է վարչապետ Նաֆթալի Բենեթի հետ վերջերս տեղի ունեցած հեռախոսազրույցի մասին։
Եթե Հերցոգի և Էրդողանի հանդիպումը կայանա, ապա դա կլինի երկար տարիների ընթացքում նման բարձրաստիճան իսրայելցի հյուրի առաջին այցը Թուրքիա։ Նման վերջին այցը տեղի է ունեցել 2013 թվականին, երբ նախարար Ամիր Փերեցը եկավ Թուրքիա։