Չի կարելի մոռանալ ու ասել` ոչինչ չի եղել. ոչինչ, որ տղերքը զոհվեցին, կարևորը, որ թուրքերը կգան Հայաստանում կբուժվեն. Գեղամ Նազարյան (տեսանյութ)
Մի ապրեք այնպես, կարծես պատերազմը չի եղել։ Չի կարելի իրականությունը և ապագան կառուցել այնպես, կարծես ոչինչ չի եղել։ Այս մասին ԱԺ իր ելույթի ժամանակ ասաց Հայաստան խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը և հավելեց. «Չի կարելի մոռանալ ու ասել` ոչինչ չի եղել, ոչինչ, որ տղերքը զոհվեցին, կարևորը, որ թուրքերը կգան Հայաստանում կբուժվեն»։
Արձագանքելով նրա դիտարկմանը` ՔՊ֊ական պատգամավորներից մեկը դահլիճից հարց ուղղեց, թե ո՞վ է նման բան ասել։
Գեղամ Նազարյանը մատով ցույց տվեց ՔՊ֊ական Խաչատուր Սուքիասյանի կողմը և նկատեց, որ գիշերն է լսել այդ մասին, պարզապես հիմա է արձագանքում։
Մանրամասները` տեսանյութում