ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 67 միլիոնը
Հունվարի 18-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 331 558 873-ի։
Այս մասին է վկայում առցանց վիճակագրությունը։
Համաճարակի ողջ ընթացքում մահացել է 5 563 790 մարդ, ապաքինվել՝ 269 090 317։
Վարակվածների թվով առաջատարը ԱՄՆ-ն է (67,631,191), Հնդկաստանը 2-րդ տեղում է (37,618,271), Բրազիլիան՝ 3-րդ (23,083,297), հետո Մեծ Բրիտանիան (15,305,410) և Ֆրանսիան (14,274,528):