Թուրքիան կարտադրի իր հարվածային ինքնաթիռները
«Առաջիկա երկու ամիսների ընթացքում Թուրքիան ամբողջությամբ կներկայացնի Hürjet-ը՝ հարձակողական ինքնաթիռը։ Արտադրող Turkish Aerospace Industries (TAI) ընկերությունը նախատեսում է 2025 թվականից հետո ամեն ամիս արտադրել երկու ինքնաթիռ»։ Այս մասին հայտնում է Daily Sabah-ը։
Ընկերության գլխավոր տնօրեն Թեմել Քոթիլն ասել է, որ նախ կկառուցվեն չորս նախատիպեր, որոնք կօգտագործվեն տարվա թռիչքային փորձարկումների ժամանակ։
Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գործադիր կոմիտեն անցած շաբաթ հաստատել է Hürjet սերիայի արտադրության առաջին փուլը։