Ռուսաստանի և Բելառուսի զինվորական ողջ ներուժը կարող է ներառվել Միութենական պետության պաշտպանության համար․ ՌԴ ՊՆ
Ռուսաստանի և Բելառուսի զինվորականները դիտարկում են մի իրավիճակ, երբ Միութենական պետության անվտանգությունը երաշխավորելու համար անհրաժեշտ կլինի ներգրավել երկու երկրների ռազմական կազմակերպության ողջ ներուժը, ասել է պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը։
«Կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ տարածաշրջանային խմբավորման ուժերն ու միջոցները բավարար չեն լինի Միութենական պետության անվտանգությունը երաշխավորելու համար, և մենք պետք է պատրաստ լինենք այն ուժեղացնելու համար: Բելառուսական կողմի հետ փոխըմբռնում է ձեռք բերվել, որ անհրաժեշտ կլինի ներգրավել պետական ռազմական կազմակերպության ողջ ներուժը»,- ասել է ռուս զինվորականը, նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
Սպառնալիքները չեզոքացնելու և Ռուսաստանի և Բելառուսի սահմաններում իրավիճակը կայունացնելու համար համատեղ գործողությունների մի քանի տարբերակներ կմշակվեն Միութենական պետության զինված ուժերի փորձարկման ժամանակ, ասել է Ֆոմինը։