Պուտինն ու Ռաիսին Մոսկվայում կքննարկեն տարածաշրջանային թեմաներ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չորեքշաբթի օրը Մոսկվայում կհանդիպի իր իրանցի գործընկեր Իբրահիմ Ռաիսիի հետ։
Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Հունվարի 19-ին Մոսկվայում կկայանան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Իբրահիմ Ռաիսիի բանակցությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ։
«Նախատեսվում է քննարկել երկկողմ համագործակցության հարցերի ողջ շրջանակը, այդ թվում՝ առևտրատնտեսական ոլորտում համատեղ նախագծերի իրականացումը, ինչպես նաև արդի միջազգային և տարածաշրջանային թեմաներ»,- հավելել է Կրեմլի մամուլի ծառայությունը։