Ադրբեջանը թույլ չի տալիս օտարերկրացիներին այցելել Ղարաբաղի օկուպացված տարածքներ
Ներկա փուլում Ղարաբաղ կարող են մեկնել միայն Ադրբեջանի քաղաքացիները։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի փոխնախարար Ռահման Գումետովը, տեղեկանում ենք Haqqin.az-ից։
Անվտանգության նկատառումներից ելնելով այցելուներին չի թույլատրվի գիշերել։ Քաղաքացիները կկարողանան մի քանի ժամ անցկացնել իրենց նշանակման վայրում,-ասվում է կայքում։
Նա նաև նշել է, որ ապագայում կարող են կազմակերպվել զբոսաշրջային ուղևորություններ օտարերկրյա քաղաքացիների համար։
Նշվում է նաև, որ օտարերկրյա պետությունների քաղաքացիները չեն կարողանա այցելել Ղարաբաղ։