Թուրքիան և Ադրբեջանն այս տարի կսկսեն գազի մատակարարումը դեպի Նախիջևան
Թուրքիան և Ադրբեջանն այս տարի կսկսեն իրագործել «Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը բնական գազի մատակարարման մասին հուշագիրը», որը ստորագրվել է 2020 թվականին երկու երկրների էներգետիկայի նախարարների կողմից։ Այդ մասին գրում է Sabah թերթը։
BOTAŞ-ի և SOCAR-ի կողմից իրականացվող այս նախագծի շրջանակներում Նախիջևան բնական գազ կմատակարարվի Թուրքիայի Իգդիր նահանգից։ Թուրքական կողմից ընդհանուր ներդրումը կկազմի 185 մլն լիրա։ Այս տարի Թուրքիան մտադիր է 100 մլն լիրա ներդնել նախագծում։
Համաձայնագրում նշված է, որ Նախիջևանին տարեկան կտրամադրվի 500 մլն խմ բնական գազ։ Իգդիրից Նախիջեւանի Ինքնավար Հանրապետություն օրական 1,5 մլն խորանարդ մետր գազ կմատակարարվի։
Նաև ծրագրի շրջանակներում նախատեսվում է Իգդիր քաղաքում ստեղծել չափիչ կայան, որը կապահովի գազի հոսքի հավասարակշռությունը։ Այսպիսով, բնական գազը Նախիջևան կհասցվի ամենաանվտանգ ճանապարհով։