Շևչենկոն չի գլխավորի Լեհաստանի հավաքականը
Լեհաստանի հավաքականի մամուլի խոսնակ Յակուբ Կվյատկովսկին մեկնաբանել է այն տեղեկությունը, որ «Ջենովայի» գլխավոր մարզչի պաշտոնը լքած Անդրեյ Շևչենկոն կարող է գլխավորել թիմը։
«Դա ճիշտ չէ։ Մենք մոտ ենք լեհ մարզչի հետ բանակցություններն ավարտելուն։
Նրա նշանակման մասին կհայտարարվի հաջորդ շաբաթ»,- ասել է Կվյատկովսկին: