«Արսենալ»-ը ցանկանում է իր թիմ բերել «Յուվենտուս»-ի ֆուտբոլիստին
Ջանլուկա դի Մարցիոն հայտնում է, որ «Յուվենտուս»-ը չի ցանկանում Արթուրին վարձավճարով բաց թողնել «Արսենալ»:
«Բյանկոներիները» զգուշանում են կիսապաշտպանության ֆուտբոլիստին բաց թողնել, քանի դեռ չեն գտել ֆուտբոլիստին փոխարինող հարմար տարբերակ։
Ընդգծենք, որ Արթուրի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալը»։