Բաշար Ասադն ու նրա անմարդկային վարչակարգն աջակցում են ահաբեկչությանը. Քաթարի արտգործնախարար
«Ռուսաստանը ստանձնել է տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարելու պարտավորություն, իսկ մեր գնահատականի համաձայն, Բաշար Ասադն ու նրա անմարդկային վարչակարգն աջակցում են ահաբեկչությանը և հանդիսանում են նրա հիմնական հովանավորներից մեկը»,- Քաթարի արտգործնախարար Մուհամադ Ալ-Աթիյան։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը բանակցություններից հետո հայտարարել էր, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի լեգիտիմության հարցը շարունակում է մնալ Ռուսաստանի ու հակամարտությունում ներգրավված մյուս կողմերի միջև հիմնական տարաձայնությունը։