Անտոնիո Ռյուդիգերի ցանկանում է մնալ «Չելսիում»
Պաշտպան Անտոնիո Ռյուդիգերի պայմանագիրը «Չելսիի» հետ մոտենում է ավարտին։ Ինչպես հայտնում է Bild-ի լրագրող Քրիստիան Ֆալքը, գերմանացի ֆուտբոլիստը կնախընտրեր մնալ իր ներկայիս ակումբում։
Կողմերի միջև նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները սկզբում խնդրահարույց էին, քանի որ Ռյուդիգերը հիասթափված էր նախնական առաջարկից, սակայն այժմ իրավիճակը բարելավվել է։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՊՍԺ-ն, «Ռեալը» և այլ թիմեր ցանկանում են ամռանը ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքել ազատ գործակալի կարգավիճակով։ Այս մրցաշրջանում 28-ամյա պաշտպանը Պրեմիեր լիգայում անցկացրել է 20 խաղ՝ դառնալով 2 գոլի հեղինակ։