Մոսկվան օգնում է Անկարային և Երևանին ուղիղ երկխոսություն հաստատել. Լավրով
Մոսկվան օգնում է Անկարային և Երևանին ուղիղ երկխոսություն հաստատել, ակնկալում է, որ դա հաջող կլինի։ 2021 թվականին ռուսական դիվանագիտության գործունեության արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Թուրքիան և Հայաստանը նշանակել են իրենց հատուկ ներկայացուցիչներին կարգավորման հարցերում: Ռուսաստանը օգնեց հասնել նման համաձայնության, և մենք շատ ուրախ ենք, որ այսօր առաջին հանդիպումը տեղի է ունենում Մոսկվայում: Մեր դերն է օգնել ուղիղ երկխոսության հաստատմանը, հուսով եմ, որ դա հաջող կլինի»,- ասել է ռուս նախարարը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։