ՆԱՏՕ-ն արդեն որոշել է ընդունել Ուկրաինային և Վրաստանին. Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ն արդեն որոշել է ընդունել Ուկրաինային և Վրաստանին։ Սակայն նրանց մուտքի ժամկետը դեռ որոշված չէ։ Այս մասին, ըստ Anadolu-ի, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը La Repubblica-ին տված հարցազրույցում։
«Ուկրաինան արդեն դիմել է անդամակցության համար, և մենք որոշեցինք աշխատել դրա վրա՝ աջակցելով նրա բարեփոխումներին, օգնելով արդիականացնել զինված ուժերը մեր չափանիշներին համապատասխան: 2008-ին մենք որոշեցինք, որ Ուկրաինան և Վրաստանը կդառնան անդամներ, սակայն չենք նշել, թե կոնկրետ երբ»,- ասել է Ստոլտենբերգը։
Ստոլտենբերգը կարծիք է հայտնել, որ այս պահին Ուկրաինայի պաշտպանունակությունն ավելի բարձր է, քան 2014 թվականին: Նա նշել է, որ միայն Ուկրաինան պետք է որոշի՝ անդամակցել ՆԱՏՕ-ին, թե ոչ, եւ ընդգծել, որ Ռուսաստանի Դաշնությունն իրավունք չունի միջամտելու այդ հարցին։
Այն հարցին, թե արդյոք Ուկրաինան կարող է անդամակցել ՆԱՏՕ-ին առաջիկա մի քանի ամիսների ընթացքում, Ստոլտենբերգը պատասխանել է. «Ուկրաինային օգնությունն այժմ բարեփոխումների օրակարգում է: Կրկնում եմ՝ հիմա խոսքը ռուսական ագրեսիայի մեջ է։ Նրանք օկուպացրել են Ուկրաինայի մի մասը՝ Ղրիմը, վերահսկում են Դոնբասը անջատողականների աջակցությամբ, իսկ հետո ուզում են մեզ ստիպել ընդունել իրավական պարտավորեցնող պայմանագիր, որը կխախտի ազգային ինքնիշխանությունը»։