«Ես նրա գլուխը թաղեմ, ի՞նչ ասեմ․․․», «ինքը մեր երկիրը կործանման ա տանում»․․․ քաղաքացիների մեծ մասը Փաշինյանի Ամանորյա ուղերձը չի լսել (տեսանյութ)
Armlur.am-ը քաղաքացիների շրջանում հարցումներ է արել, թե նրանցից քանիսն են լսել Նիկոլ Փաշինյանի Ամանորյա ուղերձը։ Հարցման արդյունքում պարզվել է, որ գերակշռող մասը չի լսել նրան, իսկ նրան, ովքեր վստահեցնում էին, թե լսել են, ոչ մի հատված չէին հիշում ուղերձից։
Տարեց մի կին էլ չդիմացավ․ «Ես նրա գլուխը թաղեմ, ի՞նչ ասեմ»։
Մեկ այլ քաղաքացի էլ նկատեց, որ իրենց տանն ընդհանրապես արգելված է Փաշինյան կամ նրա թիմից որևէ մեկին լսել․ «Ինքը մեր երկիրը կործանման ա տանում»,-ասաց քաղաքացին։