Իրաքում հրթիռակոծվել է ԱՄՆ-ի դեսպանատունը
Իրաքի մայրաքաղաք Բաղդադում ԱՄՆ դեսպանատունը հրթիռակոծության է ենթարկվել։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ իրաքյան զինվորականներին հղումով։
Գործակալության տվյալներով՝ երկու արկ է արձակվել ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչության շենքի վրա։ Երկու հրթիռներն էլ ենթադրաբար որսացել են հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից։
Նշվում է, որ հրետակոծության հետեւանքով ոչ ոք չի տուժել։