Ստոլտենբերգը նշել է, որ Ռուսաստան-ՆԱՏՕ հերթական հանդիպմանը իրենք պատրաստ են
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտնել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ քննարկել է Եվրոպայում, Ուկրաինայում անվտանգության իրավիճակը և ՌԴ-ՆԱՏՕ խորհրդի շրջանակներում Ռուսաստանի հետ երկխոսության շարունակությունը։
«Վարչապետ Ջոնսոնի հետ մենք քննարկել ենք Եվրոպայում անվտանգության և Ուկրաինայի սահմանների շուրջ ստեղծված իրավիճակը: ՆԱՏՕ-ում մենք միասնական դիրքորոշում ենք ընդունում, պատրաստ ենք պաշտպանել մեր դաշնակիցներին և կրկին հանդիպել Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի շրջանակներում»,- գրել է Ստոլտենբերգը Twitter-ում։