ՆԱՏՕ-ն տեսանելի ապագայում թույլ չի տա Ուկրաինային անդամակցել դաշինքին.The New York Times
ՆԱՏՕ-ն տեսանելի ապագայում թույլ չի տա Ուկրաինային անդամակցել դաշինքին, քանի որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և եվրոպացի առաջնորդները «պատրաստ չեն նման քայլի»։ Այս մասին գրում է ամերիկյան The New York Times թերթը։
Նշվում է, որ Գերմանիան և Ֆրանսիան դեմ են արտահայտվել դաշինքին Կիևի անդամակցությանը, ինչից հետո դաշինքի մյուս եվրոպացի անդամները սպասողական դիրքորոշում են ցուցաբերել:
Բացի այդ, հոդվածում ասվում է, որ նախագահ Բայդենը «ավելի թերահավատ է դարձել ԱՄՆ ռազմական պարտավորությունների ընդլայնման հարցում» և ցանկանում է նախ «տեսնել Ուկրաինայում քաղաքական և իրավական համակարգերի բարելավումներ»: