Իրանից զբոսաշրջիկների հոսքն ավելացել է, իսկ Ռուսաստանից` նվազել
2015թ. առաջին 3 եռամսյակների ընթացքում ՌԴ-ից զբոսաշրջիկների հոսքը պակասել է 9 տոկոսով: Այդ անկումը բավական շոշափելի է եղել, քանի որ Հայաստանում զբոսաշրջության 45 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանին` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը:
Ավելի քան 20 տոկոսով աճել է տուրիստների հոսքը Իրանից, մեծացել է Իրաքից, ԱՄՆ-ից եւ մի շարք եվրոպական երկրներից ժամանած զբոսաշրջիկների թիվը:
2015թ. առաջին 9 ամիսների ընթացքում Հայաստան է այցելել 932 587 մարդ կամ 0.9 տոկոսով ավելի քիչ, քան 2014թ. նույն ժամանակահատվածում:
Հիմնականում անկումը պայմանավորված է ռուսական գործոնով, սակայն այն մեծ չի եղել: Վերջին անգամ նման անկում գրանցվել էր 2012թ. իրանական ռիալի փոխարժեքի անկման պատճառով: «Վերջին մի քանի տարիների ընթացքում մենք անկումներ չեն ունեցել»,- ասել է Ապրեսյանը: